Արդեն 3 օր ղարաբաղա-ադրշբեջանական շփման գծում տիրող լարված վիճակը հայերին խուճապի չի մատնում: Նրանք շարունակում են մարտական ոգով և հաղթանակի հասնելու մեծ զգացումով շարունակել պայքարը:
Արցախից ArmLur.am-ի թղթակինը խոսել է ապրիլի 3-ին առաջնագծում զոհված 27-ամյա խաղաղապահ Սասուն Մկրտչյանի քրոջ` Լիլիթի հետ. «Նա ուրիշ էր, նրա նմանը չկար»,- ասում է Լիլիթը` հիշելով եղբոր օրինակելի հայրենսիրությունն ու կյանքը հայրենիքի համար տալու պատրաստակամությունը: Նա պատրաստ էր, այդպես էլ եղավ:
Լիլիթը ArmLur.am-ի թղթակցին պատմել է, որ իր զոհված խաղաղապահ եղբայրը ապրիլին պետք է ամուսնանար. «Տեսնելով հակառակորդի մեծ քանակով դեպի մեր սահմանները մոտեցող մեծաքանակ խումբը` Սասունը որոշել է դուրս գալ իրենց դեմ: Ցավոք, նա այլևս չկա: Նա կիր արյունով մեզ պաշտպանեց, մեր տան հպարտությունն է»,- շարունակել է զոհված զինծառայողի քույրը:
Քնար Մանուկյան
Արցախ