Հրապարակ. Մարզպետների հարցն օդում կախված է մնացել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Առերևույթ հանգիստ ՀՀԿ գրասենյա֊կում անհամբեր սպասում են, թե ինչ անուններ են հնչելու առաջիկայում պաշտոնանկ արվելիք մարզպետների, ինչպես նաև թափուր մնացած 38 ընտ֊րատարածքի առնչությամբ:
“Հրապարակ” օրաթերթը գրում է, որ ՀՀԿ-ում կարծում են, որ մեկ շաբաթվա ընթաց֊քում գոնե 38-ի հաշվով պարզություն կլինի ոչ միայն այն պատճառով, որ Իրանից վերադարձած կլինի Սերժ Սարգսյանը, այլև՝ օգոստոսի 5-ից սկսվում է թեկնածուների առաջադրու֊մը: Ի դեպ, արդեն հնչած անունների կողքին ՀՀԿ-ում նոր անուն է ավելացել՝ Ռոման Սարգսյան. վերջինս մինչ այդ եղել է Կապանի ՀՀԿ կառույցի ղեկավա֊րը, այժմ էլ ՀՀԿ մարզային կառույցի ղե֊կավարի՝ Սուրիկ Խաչատրյանի տեղակալն է: Ինչ վերաբերում է մարզպետներին, ապա ՀՀԿ-ում անհամբեր սպասում են, թե ինչով կավարտվի Արարատի մարզպետի “պատմությունը”, որի գյուղվարչության պետին դիզվառելիքի գործով ձերբակալել են: Արարատում մրցակցությունն ունի գինե-օղիա ուղեն֊շում՝ “Վեդի ալկոյի” Մանվել Ղազարյանի և “Ավշարի” Արայիկ ու Մայիս Գրիգորյանների միջև:
Մանրամասները՝ այսօրվա համարում




Լրահոս