“Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ օր օրի վատանում է ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Արագած Ախոյանի ֆինանսական վիճակը։ Բանն այն է, որ որոշ ժամանակ առաջ պատգամավորը “Յունիբանկ”-ից վարկ է վերցրել Քանաքեռ- Ջեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում Էլիտար շենքեր կառուցելու համար, սակայն մինչ օրս չի կարողանում վարկը մարել։
Այժմ Ա. Ախոյանը ստիպված բանկի հետ պայմանավորվածություն է ձեռք բերել, որ ամեն ամիս 2 բնակարան հանձնի՝ այդ կերպ վերցրած գումարները մարելով։ Սակայն Ա. Ախոյանը “Ժողովուրդ”-ի հետ զրույցում հայտարարեց, թե իրականում նման բան գոյություն չունի. “Ես նման բաներով չեմ զբաղվում, իսկ ով որ նման ինֆորմացիա է տարածում, շատ անիմաստ է, ուղղակի ծիծաղս է գալիս այդ տեղեկատվությունը լսելիս”։
Մանրամասները՝ “Ժողովուրդ”-ի այսօրվա համարում