Հրապարակ.Հոգնած ղեկավարությունը նախընտրում է հանգստանալ Իտալիայում եվ Հունաստանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Հայոց իսթեբլիշմենթի արձակուրդային ռելաքսը շարունակվում է։ Ընդ որում, եթե նախորդ տարի հայոց հոգնած կաստան միահամուռ մեկնում էր Գաուդիի Իսպանիան “վայելելուե, ապա այս տարի սույն “հոգնածները” նախընտրում են Հունաստանն ու Իտալիան։ Օգոստոսի 10-ին արձակուրդից կվերադառնա հանգստացած ու կազդուրված Հովիկ Աբրահամյանը, որպեսզի սեպտեմբերին կրկին ձեռնամուխ լինի օրենսդրական բուռն գործունեությանը։
 
Նրա “մեկնման” ու վերադարձի ողջ հմայքն այն է, որ արձակուրդ գնալուց առաջնա ԱԺ նախագահի պաշտոնակատար է նշանակել ոչ թե իր առաջին տեղակալին, ինչպես ընդունված է՝ Էդուարդ Շարմազանովին, այլ՝ Հերմինե Նաղդալյանին։ “Շարմազանովը շատ զբաղված էր՝ երևի դրա համար. հնարավոր չէր համ երկրիn”նախագահ” լիներ, համ էլ Աժ նախագահի պաշտոնակատար”,- կատակում են ԱԺ-ում՝ չցանկանալով անդրադառնալ ՀՀԿ երիտսերունդ-ծերեր խուլ “ձեռնամարտին”։ Ի դեպ, հայոց իսթեբլիշմենթի մի մասի վերադարձից հետո արձակուրդ կմեկնի մյուս մասը, օգոստոսի 15-ին Ղարաբաղ հանգստի կմեկնի Տիգրան Սարգսյանը՝ յուր մերձավորներով”,- գրում է թերթը։ 




Լրահոս