Կարատեի WSF վարկածով Հայաստանն առաջին տեղում է (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 1-3-ը Լեհաստանի Բիդգոշ քաղաքում կայացավ սպորտային (օլիմպիական)  կարատեի WSF վարկածով աշխարհի 2016թ-ի առաջնությունը:

Մրցաշարին մասնակցում էր  աշխարհի 57 երկիր, այդ թվում՝  Հայաստանը:

Այս առաջնությունում Հայաստանը ներկայացնում էր սպորտային (օլիմպիական) կարատեի աշխարհի և եվրոպայի չեմպիոն Կամո Ունանյանը:

Ունանյանը  մինչև 84կգ քաշային կարգում  հերթականությամբ  1/8-ում  Մարրոկոն ներկայացնող մարզիկի , այնուհետև 1/4-ում ավստրիացի  և 1/2-ում  թուրք մարզիկի դեմ մենամարտերում բաձարձակ առավելություն տարավ բոլորի նկատմամբ: Իսկ, ահա՛ արդեն եզրափակչում նրա մրցակիցն էր Գերմանիան  ներկայացնող  Պատրիկ Օլզևսկին , ում դեմ փայլուն հաղթանակ տոնելով՝ մեր մարզիկը հռչակվեց աշխարհի  չեմպիոն:

Ինչպես գիտենք Կամո Ունանյանը  բազմիցս հռչակվել է տարբեր տարիքային խմբերում աշխարհի և եվրոպայի չեմպիոն, սակայն ինչպես նա նշեց, սա իր համար շատ երկար սպասված առաջնություն էր, որին հասնելու համար բավականին մեծ ու բարդ  ճանապարհ անցավ մինչ այս՝  մասնակցելով մի շարք միջազգային խոշոր առաջնություններին, ունեցավ  թե հաղթանակներ և թե ձախողումներ:

Իր խոսքերով  մարզիկը 2015 թ-ը համարում էր  ձախողված, անգամ   որոշում էր կայացրել դադարեցնել  պրոֆեսիոնալ մարզական կարիերան, քանզի տարիներով ձեռք բերված հաղթանակներից զատ մարզաձևը նրա մոտ կուտակել էր առողջական լուրջ խնդիրներ:

12921001_1015008451901178_1966688743_n

Բայց և այնպես Կամոն հային վայել  համառությամբ և հզոր կամքի շնորհիվ պայքարեց իր իսկ առողջական խնդիրների դեմ: Սկսեց վերականգնողական աշխատանքներ և ինտենսիվ մարզումներ արդեն՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելով:

Նա մարզվում էր  այն հավատով, որ այսօր հռչակվելու էր չեմպիոն և իրականացրեծ վաղեմի նպատակը:

Համառորեն առաջնորդվելով հայկական հաղթող հոգեբանությամբ  հայազգի մարզիկը կարողացավ այսօր՝ Հայաստանի համար այս դժվարին  փուլում, պարգևել հպարտության և անկոտրուն կամքի զգացում՝ հաղթանակը նվիրելով ազգակիցներին:

Շնորհավորում ենք և մաղթում մարզիկին նորանոր հաղթանակներ:




Լրահոս