“Ժամանակն” արդեն քանի օր է` տարբեր աղբյուրներից տեղեկանում է, որ Վանաձորի քաղաքապետարանի գույքի կառավարման և եկամուտների հավաքագրման բաժնի պետ Վիկտոր Դարբինյանը, ով քաղաքապետ Սամվել Դարբինյանի հորեղբոր որդին է, ազատման դիմում է ներկայացրել քաղաքապետարան:
Այս մասին գրում է “Ժամանակ” թերթը եւ հավելում. “Նույն աղբյուրների փոխանցմամբ` պաշտոնից ազատվելու պատճառն իբր այն է, որ Վիկտոր Դարբինյանը քաղաքապետարանից ,ինֆորմացիա է դուրս տալիս”, ինչի հիման վրա պարբերաբար հոդվածներ են հայտնվում մամուլում: Փորձեցինք տեղեկության իսկությունը ճշտել անձամբ Վիկտոր Դարբինյանից, բայց նա անհասանելի էր:
Մանրամասները՝ այսօրվա համարում