
Հուլիսի 31-ին ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես` Երևան-Սևան վտոճանապարհի 38-րդ կմ-ում այրվել է 1 հա, Ծարավ Աղբյուր փողոցում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Մուղնի թաղամասի թիվ N զորամասի մոտակայքում՝ 2500 քմ, Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղում՝ “Մատրյոշկա” գիշերային ակումբի մոտ՝ 4000 քմ, Կոտայքի մարզի Զորավան գյուղում՝ նախկին “Դովրիի” այգեգործական տարածքում՝ 3000 քմ, Պտղավան գյուղի այգիներում՝ 5 հա խոտածածկ տարածք: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: