
ՀՀ ԱԻ նախարարություն հուլիսի 31-ին, ժամը 21.08-ին ահազանգ է ստացվել, որ Եղվարդի խճուղում՝ “Սոչի պլազա” հյուրանոցային համալիրի մոտակայքում այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ Աի արձագանքման խումբը և հատուկ հրշեջ ջոկատը: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21.15-ին, մարվել՝ 21.22-ին: Ամբողջությամբ այրվել է “Նիվա” մակնիշի 34ST449 պետհամարանիշի ավտոմեքենան: