Արդեն 3-րդ օր է` ArmLur.am-ը փորձում է կապ հաստատել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի մամուլի խոսնակ Վիկտոր Սողոմոնյանի հետ` պարզելու` որն է ստեղծված իրավիճակում Քոչարյանի տեսակետը, անձամբ ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել նա:
Սողոմոնյանի հետ կապ հաստատելու մեր բոլոր ջանքերը, ցավոք, ապարդյուն անցան:
Մարտական գործողությունների երրորդ օրը` այսօր առավոտյան, ՀՀ 2րդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը պաշտոնապես հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը Հայաստանում է: Այս օրերին նա կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ ու տիրապետում է շփման գծում տեղի ունեցող ռազմական գործողությունների և Ղարաբաղում ընդհանուր առմամբ առկա իրավիճակի վերաբերյալ տեղեկատվությանը:
Նախագահ Քոչարյանը համարում է, որ ԼՂՀ իշխանությունները և Պաշտպանության բանակը ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ միջոցները ադրբեջանական ագրեսիային արժանի հակահարված տալու համար: Անհրաժեշտ է ուժերի և միջոցների ամբողջական կենտրոնացում և յուրաքանչյուր քաղաքացու պատրաստակամությունը կանգնել Արցախի պաշտպանությանը, ինչն այս ծանր օրերին ցուցաբերում են թե ԼՂՀ իշխանությունները, թե բնակչությունը: