Հայաստանի հատուկ քննչական ծառայության պետ Վ. Շահինյանը հրամանա է ստորագրել, որով ՀՔԾ պետի տեղակալների միջեւ աշխատանքի բաժանում է կատարել:
Հրամանում, մասնավորապես, ասվում է.
“ՀՀ հատուկ քննչական ծառայության պետի տեղակալի նոր հաստիքի ավելացմամբ պայմանավորված ծառայության պետի տեղակալների միջեւ աշխատանքի բաժանում կատարելու անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաեւ` ծառայությունում դիմումների, բողոքների քննարկման, նյութերի նախապատրաստման եւ քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ իրականացվող դատավարական վերահսկողությունն ուժեղացնելու նպատակով, ղեկավարվելով ,Հատուկ քննչական ծառայության մասինե ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով եւ 2-րդ մասի 2-րդ կետով`
Հրամայում եմ`
Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալների միջեւ կատարել աշխատանքի հետեւյալ բաժանումը.
ա) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալները, Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության կանոնադրության 4.3.1, 4.3.2, 4.3.5 եւ 4.3.6 կետերով սահմանված լիազորությունների հետ մեկտեղ, ծառայության պետի հանձնարարությամբ դատավարական վերահսկողություն են իրականացնում ծառայությունում ստացված դիմումների, բողոքների քննարկման, նյութերի նախապատրաստման եւ քննվող քրեական գործերի նախաքննության նկատմամբ,
բ) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Ա.Նադիրյանը.
– ամփոփում եւ վերլուծում է ծառայության կիսամյակային եւ տարեկան աշխատանքները` նրա գործունեության առանձին ուղղություններով,
– կազմում է ծառայության վիճակագրական հաշվետվությունները, նախապատրաստում նյութեր` օպերատիվ խորհրդակցություններում քննարկելու համար,
– վերահսկողություն է իրականացնում օպերատիվ խորհրդակցությունների պատշաճ արձանագրման եւ որոշումների պատշաճ կատարման նկատմամբ:
գ) Հայաստանի Հանրապետության հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ Վ.Հովհաննիսյանը.
– համակարգում է ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի աշխատանքները,
– հսկողություն է իրականացնում ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ծառայողական հրազենի հատկացման, պահպանման եւ հաշվառման գործընթացների նկատմամբ”: