ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանի իրավապաշտպանների հետ մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

 

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իրավապաշտպաններ Արտակ Զեյնալյանի եւ Արա Ղազարյանի հետաշխատանքային հատուկ այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

ԼՂՀ այցի նպատակն է ԼՂՀ մարդու իրավունքների պաշտպանի հետ տեղում անմիջապես ուսումնասիրել եւ ծանոթանալ քաղաքացիական բնակավայրերի նկատմամբ ադրբեջանական զինվորական ուժերի կողմից իրականացված ոտնձգություններին եւ խաղաղ բնակիչների իրավունքների խախտման հետեւանքով ստեղծված իրավիճակին:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ




Լրահոս