
Երեւանի գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր նշանակվեց Արամ Իսաբեկյանը: ՀՀ կառավարությունն այսօր՝ օգոստոսի 1-ին հաստատեց ավելի վաղ կայացած ռեկտորի ընտրության արդյունքները: ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը 5 տարվա պայմանագիր կկնքի Ա. Իսաբեկյանի հետ:
Նշենք, որ Ա. Իսաբեկյանը արվեստի վաստակավոր գործիչ է: Գեղարվեստի պետական ակադեմիայի ռեկտորի պաշտոնում է 1994 թվականից: