Կրեմլում անհանգստացած են Ղարաբաղյան կոնֆլիկտի սրմամբ. Դմիտրի Պեսկով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության սրացումը լուրջ անհանգստություն է առաջացրել Կրեմլում: Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Lifenews-ը:

«Դուք գիտեք, որ զինված բախումների դադարեցման համար ակտիվ ջանքեր են գործադրվում ինչպես Մոսկվայի, Երևանի և Բաքվի, այնպես էլ միջազգային համապատասխան կառույցների կողմից»,- ասել է Պեսկովը:

Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ հրադադարի ռեժիմի իրականացման հարցով ջանքերը կշարունակվեն:




Լրահոս