ՀՀ-ի կողմից ԼՂՀ ճանաչումը բավականաչափ «անդուր» վիճակ կստեղծի Ադրբեջանի համար. Արամ Կարապետյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել էինք, Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ անդամ երկրների դեսպանների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հետ շփման գծում ստեղծված իրավիճակի մասին տեղեկատվություն փոխանցելու, ինչպես նաև իրավիճակին համարժեք լուծումներ գտնելու ճանապարհները քննարկելու նպատակով: Հանդիպման ընթացքում  Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ եթե իրոք, ռազմական գործողությունները շարունակվեն և ստանան լայնածավալ մասշտաբ, Հայաստանի Հանրապետությունը ճանաչելու է Լեռնային Ղարաբաղի անկախությունը:

Նրա այս հայտարարության շուրջ ArmLur.am-ը զրուցեց «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանի հետ, ով նշեց, որ Ս. Սարգսյանի հայտարարությունն իր մեջ երկու մաս ունի:

«Մի մասը քարոզչականն է, մի մասը բուն էությունն է: Քարոզչական  մասով հասկանալի է, թե ինչ են ասում: Դա նշանակում է որպես անկախ պետություն օգնության խնդիրներ, ռազմական պայմանագիր, հետո կաշխատենք որպեսզի աշխարհն էլ ճանաչի: Դա բավականաչափ «անդուր» վիճակ կստեղծի Ադրբեջանի համար», – նշեց նա:

Իսկ անդրադառնալով հայտարարության բուն մասին, Կարապետյանը նշեց, որ իր կարծիքով, հիմա դրա ահրաժեշտությունը չկա, քանի որ սա ադրբեջանակն վերջին ոտնձգությունը չէ: «Ներկայիս պահին միայն քարոզչական նպատակներով օգտագործելն է ճիշտ: Դեռ քաղաքական նման որոշումների կարիքը  չկա: Ինչ պետք է արվի, արդեն արվում է առանց ճանաչելու», – հավելեց նա:




Լրահոս