Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցող գործողություններին, նշեց, որ մարզի սահմանաններում այս պահին խաղաղ է: «Կրակոցները միայն դիրքային են, ազգաբնակչության, համայնքների վրա կրակոցներ չունենք: Դիրքերի վրա կրակոցներ միշտ եղել են, այս պահին, բնականաբար, կապված ղարաբաղյան դեպքերի հետ` լարվածությունն ավելի մեծ է, բայց ակնհայտ որեւէ գործողություններ չեն կատարվում թե ադրբեջանական, թե հայկական կողմից»,- ասաց նա:
Տավուշում ակնհայտ ռազմական գործողություններ չեն կատարվում. մարզպետ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ