
Երևանի քաղաքապետարանի առջև ստեղծված իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ակտիվիստների մի մասն այս պահին քայլերթով շարժվում է ոստիկանության Կենտրոնի բաժին, որտեղ տեղափոխել են բերման ենթարկված ակտիվիստներին: Ակտիվիստների մի մասն էլ փակել է Գրիգոր Լուսավորիչ փողոցը և ոստիկաններից պահանջում է վերադարձնել իրենցից խլված պաստառները: Բանակցություններից հետո պաստառները վերադարձվել են ակտիվիստներին:
Հիշեցնենք, որ “Չենք վճարելու 150 դրամ” շարժման ակտիվիստները փորձում էին վրան տեղադրել քաղաքապետարանի դիմաց, իսկ ոստիկանները թույլ չէին տալիս: Ոստիկանություն բերման է ենթարկվել ակտիվիստներից Արգիշտի Կիվիրյանը:
Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել է, որ բերման կենթարկվեն եւ վարչական պատասխանատվության կենթարկվեն բոլոր նրանք, որոնք կփորձեն վրան տեղադրել:
Լուսանկարը՝ ԱրսենՍարգսյանի /NEWS .am