Ինչպես գրում է shamshyan .com-ը, այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևան քաղաքի Ամիրյան փողոցի թիվ 18Ա, 18, 20, 22, 24 շենքերի բակում: Բնակիչները արդարացիորեն պայքարում են իրենց բակի մի կտոր կանաչ զանգվածի համար, քանի որ ըստ բնակիչների “Ֆլեշ” ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանը կանաչ հատվածի ոչնչացման հաշվին փորձում է հերթական 16 հարկանի էլիտար շենքը կառուցել:
Այս պահին “ֆլեշականները”բնակիչների ճնշման ներքո դադարեցրել են շինարարական գործողությունները, սակայն բնակիչներն ունեն լուրջ մտավախություն, որ եթե Երևանի քաղաքապետարանն ու Կենտրոն վարչական շրջանի պատասխանատուները չկանգնեն բնակիչների կողքին, նշված բակում հերթական կանաչ հատվածը կվերանա:
Մանրամասները՝ http://shamshyan.com/arm/2013-08-01-barsex-beglaryan.html