ԼՂ հակամարտությունը Եվրոպայում անկայունության մասին հիշեցում է. The Guardian

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ղարաբաղյան կոնֆլիկտը հիշեցնում է Եվրոպայում անկայունության մասին, գրում է բրիտանական The Guardian պարբերականը:

Պարբերականը նշում է, որ Եվրամիության ուշադրությունը կենտրոնացած է սիրիական պատերազմի, միգրացիոն ճգնաժամի և «Իսլամական պետություն»-ից ստացվող սպառնալիքների վրա: Լեռնային Ղարաբաղում արնահեղության անսպասելի բռնկումը տհաճ ցնցում էր եվրոպացի առաջնորդների համար:

Պարբերականը հիշեցնում է, որ եվրոպացի դիվանագետ Ֆեդերիկա Մոգերինին անմիջապես կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանին հետևել հրադադարի ռեժիմին և վստահություն ցուցաբերել Մինսկյան գործընթացին: Նրա խոսքերին միացել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ու ԱՄՆ-ի պետքարտուղարը:

«Եվրոպացի առաջնորդները շահագրգիռ չեն իրենց սահմանների մոտ հերթական արնահեղությամբ: Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտը կարելի է հանդարտեցնել գոնե որոշ ժամանակով: Սակայն դա կախված է մի շարք երկրների շահերից, չպլանավորված էսկալացիայի վտանգն ակնհայտ է»,-գրում է The Guardian-ը:




Լրահոս