
Մեր ակտիվ երիտասարդները նախաձեռնել են աղբահավաքների շրջան Երևանի տարբեր հատվածներում և կոչ են անում միանալ այս նախաձեռնությանը, որոնցից առաջինը իրականացրեցին հուլիսի 21-ին Թումանյանի այգու հարակից ձորում։
Կոչ ենք անում բոլոր նրանց, ովքեր ցանկանում են ապրել առավել մաքուր ու հաճելի քաղաքում և անտարբեր չեն իրենց քաղաքի նկատմամբ՝ միանալ այս նախաձեռնությանը: Մեր հերթական 2-րդ աղբահավաքը անելու ենք “Հաղթանակ” զբոսայգու տարածքում, օգոստոսի 3-ին առավոտյան 10:30: Կհանդիպենք այգու մուտքի մոտ։ Ձեր հետ բերեք ռեզինե ձեռնոցներ և հնարավորության դեպքում մեծ տոպրակներ:
Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ)