
Հայկական կողմից կրակ են բացել հովիվի վրա, ով փորձել է Թուրքիայից անցնել Հայաստանի տարածք՝ իր անասուններին հետ բերելու համար։ Նման տեղեկություն է տարածել թուրքական “Անադոլու” գործակալությունը։ Կարսի նահանգապետ Էյուփ Թեփեն նշել է, թե հայտնի է դարձել, որ Հայաստանի սահմանն անցած եւ ոչխարների հետեւից գնացած հովիվ 35-ամյա Մուսթաֆա Ուլքերը մահացել է։ Նահանգապետը շեշտել է, թե մահացած հովվի դին վերցնելու են հայկական կողմից։ Սակայն սահմանի այս հատվածը հսկում են Ռուսաստանի ԱԴԾ-ի սահմանապահ ուժերը։