Armenian text to speach

Երևանի վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանում այսօր տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ, որին մասնակցել են քաղաքապետի տեղակալներն ու վարչական շրջանների ղեկավարները, քաղաքապետի կողմից տրվել են հստակ հանձնարարականներ՝ վերջին օրերին սահմանագծի իրադրությամբ պայմանավորված:

Մասնավորապես, վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարվել է առավել ակտիվ համագործակցել ԼՂՀ բնակավայրերի և քաղաքների գործընկերների հետ, ինչպես նաև օժանդակություն ցուցաբերել երևանաբնակ, հրազենային վիրավորում ստացած զինծառայողների ընտանիքներին:

Քաղաքապետը աշխատակազմի սոցիալական ապահովության վարչությանն էլ հանձնարարել է հատուկ ուշադրության կենտրոնում պահել առաջնագծում ծառայող երևանաբնակ զինծառայողների ընտանիքներին և ցուցաբերել անհրաժեշտ օժանդակություն:




Լրահոս