Ռուսական Lifenews հեռուստաալիքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին, հայտնում է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման՝ 50-70 զինյալներից բաղկացած ադրեջանական ստորաբաժանումները լքում են սիրիական Ռաքքան՝ ԼՂՀ-ում մարտնչելու համար:
Հաղորդվում է, որ ծայրահեղականները Թուրքիայի միջոցով վերադարձել են հայրենի Ադրբեջան՝ Ղարաբաղյան կոնֆլիկտի գոտում ռազմական գործողություններին մասնակցելու համար:
Հեռուստաալիքը նշում է, որ այդ պատճառով Սիրիայում` «ահաբեկիչների ադմինիստրատիվ մայրաքաղաքում», իրական սկանդալ է բռնկվել, քանի որ ԻՊ զինյալները չափազանց հիվանդագին են ընդունում կարգուկանոնի խախտումը, հատկապես վերջերս սիրիական բանակի հաջողություններին ֆոնին:
Տեսանյութը` այստեղ: