ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Արկադի Ղուկասյանը ուշադիր հետևում է արցախյան ճակատում տեղի ունեցող ռազմական գործողությունների ընթացքին և դրանց շուրջ ծավալվող քաղաքական զարգացումներին:
Նա մշտական կապի մեջ է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Արկադի Ղուկասյանի գրասենյակից: Արկադի Ղուկասյանը բարձր է գնահատում Արցախի քաղաքան ղեկավարության, բանակի և ազատամարտիկների ցուցաբերած պրոֆեսիոնալիզմն ու կամային որակները, որոնք անհաջողության դատապարտեցին ԼՂՀ դեմ իրագործված այս արկածախնդրությունը: Նա հույս ունի, որ Բաքվում ի վերջո կհասկական, որ ԼՂՀ հետ բանակցությունների սեղան նստելու այլընտրանք Ադրբեջանը չունի», – ասվում է տարածած հաղորդագրության մեջ: