Ապրիլի 4-ին մերձդնեստրյան կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է տեղի ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանի և Մերձդենստրի Մոլդովական Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Վիտալի Իգնատևի միջև։
Կողմերն անդրադարձել են ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողություններին և դրանց հետևանքով ստեղծված իրավիճակին։ Վիտալի Իգնատևը Մերձդնեստրի Մոլդովական Հանրապետության իշխանությունների և ժողովրդի անունից լիակատար աջակցություն և զորակցություն է հայտնել Արցախին և հույս հայտնել,որ սեղմ ժամկետներում հնարավոր կլինի կայունացնել իրավիճակը։
Կողմերը համոզմունք են հայտնել, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը հնարավոր է լուծել բացառապես խաղաղ ճանապարհով։