Մոսկվայում Հայաստանի դեսպանատունը հաստատել է, որ Եվրասիական տնտեսական միության երկրների վարչապետների նիստը կկայանա ապրիլի 8-ին՝ չնայած Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրմանը:
«Երեւանում ԵՏՄ անդամ երկրների վարչապետների պաշտոնական հանդիպման օրը չի փոխվել: Նիստը կկայանա ապրիլի 8-ին»,- ասվում է ՀՀ դեսպանատան մեկնաբանությունում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
Ավելի վաղ հայտնել էին, որ ապրիլի 7-8-ը ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը կայցելի Հայաստան, որտեղ կմասնակցի երկկողմանի միջոցառումների , նաեւ ԵՏՄ պետությունների վարչապետների հանդիպմանը: