ԼՂ կոնֆլիկտի կողմերից մեկին Բելառուսից ռազմական աջակցության մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը. Բելառուսի ԱԳՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԼՂ կոնֆլիկտը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով, կոնֆլիկտի ռազմական կարգավորում չի կարող լինել: Այս մասին հայտարարել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Դմիտրի Միրոնչիկը, փոխանցում է Regnum-ը:

«Վստահ ենք, որ կոնֆլիկտը կկարգավորվի բացառապես խաղաղ ճանապարհով և միայն միջազգային նորմերին համապատասխան»,-ասել է նա:

Միրոնչիկը հիշեցրել է մարտի 2-ին ԼՂ իրավիճակի շուրջ Բելառուսի ԱԳՆ-ի տարածած հայտարարությունը, որում կոչ էր արվում դադարեցնել ուժի կիրառումը:

Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը հերքել է որոշ ԶԼՄ-ներում հայտնված հաղորդագրություններն այն մասին, որ Բելառուսը ռազմական աջակցություն կցուցաբերի կոնֆլիկտի կողմերից մեկին:

«Նման հայտարարություններն անհիմն են: Ռազմական լուծման մասին խոսք լինել չի կարող»,-նշել է նա:




Լրահոս