
Այսօր՝ օգոստոսի 1-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի “Լուսինը կորցրել է հիշողությունը” ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց յուրատեսակ ներաշխարհի, հրաշքի սպասման և, խոշոր հաշվով, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:
Կինոնկարը նկարահանվել է ետպատերազմյան տարիներին, երբ Հայաստանում բեմադրական ֆիլմեր գրեթե չէին ստեղծվում: Ի դեպ, նշենք, որ այսօր ,Լուսինը կորցրել է հիշողությունըե-ի ռեժիսոր Լուսինե Գևորգյանը ծանր հիվանդ է և չունի բուժում ստանալու հնարավորություն: