ԼՂՀ Պաշտպանության բանակի օպերատիվ բաժնի պետ, գնդապետ Վիկտոր Առուստամյանը հայտնել է, որ հայկական կողմն ունի 20 զոհ եւ 72 վիրավոր ունի: Այս մասին գնդապետը հայտնել է Ստեփանակերտում կայացած լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Այս մասին հայտնում է Մեդիամաքսը:
Եւս 26 զինծառայողներ համարվում են անհայտ կորած:
Նա նշել է, որ հայկական կողմը կորցրել է նաեւ 7 տանկ:
«Ադրբեջանի առաջխաղաղցումը չի գերազանցել 300 մետրը: Այս պահին մենք ունեն 5 կորցրած դիրք հարավային ուղղությամբ եւ 3-ը՝ հյուսիսային»,-ասել է նա:
Վիկտոր Առուստամյանն ասել է, որ Ադրբեջանը կորցրել է 18 տանկ, 2 ուղղաթիռ, 6 հետեւակի մարտական մեքենա, այլ զինտեխնիկա:
Հայկական կողմի հաշվարկներով, Ադրբեջանն ունի մոտ 300 զոհ: