Թող փորձեն. Արծրուն Հովհաննիսյանը` Ստեփանակերտը ռմբակոծելու Ալիևի հրահանգի լուրերի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ադրբեջանի զինված ուժերի անձնակազմը բերվել է մարտական վիճակի երկրի պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հրամանով:

Ինչպես հայտնել են Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամլո ծառայությունում, զինված ուժերը բերվել են մարտական վիճակի Ստեփանակերտին հարված հասցնելու նպատակով:

«Պաշտպանության նախարարը հրաման է տվել բոլոր տեսակի զորքերին, այդ թվում հրթիռահրետանային զորքերին, պատրաստ լինել ջախջախիչ հարվածներ հասցնելու ծանր զինտեխնիկայի կիրառմամբ Հանկենդիին և այլ ադրբեջանական օկուպացված քաղաքներին, եթե կարճ ժամանակում թշնամին չդադարի հարվածներ հասցնել մեր բնակավայրերին»,- մեջբերում է Interfax-ը Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը:

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հայտնում է.

«Ադրբեջանի ՊՆ այն հայտարարության մասին, որ կհարվածեն Ստեփանակերտին: Այս կապակցությամբ ՀՀ ՊՆ առաջին տեղակալ Դ.Տոնոյանը զգուշացրել է Ա.Կասպրշիկին: Իսկ Հասանովին ասում ենք` թող փորձի…»:




Լրահոս