Ինչ որ հիմա է տեղի ունենում երկարատև գործընթացի հասունացում էր. Արա Պապյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Այն ինչ որ հիմա է տեղի ունենում  երկարատև գործընթացի հասունացում էր, այնպես չի որ միանգամից եղավ»,- ArmLur.am-ի հետ զրույցում, ադրադառնալով ղարաբաղա-ադրբեջանական սահմանին իրականացվող գործողություններին, ասաց  «Մոդուս վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանը:

Նրա խոսքով` Ադրբեջանի կողմից սկսված լարվածությունը դեռեւս տարիներ առաջ է նկատվել. «Մենք տեսնում ենք, որ 2003-2004 թվականից Ադրբեջանը ուժեղացնում է լարվածությունը, ավելի ու ավելի նոր զենքեր է կիրառում, զենքեր է առնում Ռուսաստանից: Դրան գումարվեց տնտեսական վիճակի վատթարացումը` նավթի գների անկումը… անհրաժեշտ էր այդ  վիճակից ժողովրդի ուշադրությունը շեղել, մյուս կողմից ռուս-թուրքական  հակասությունը սրվեց,  Էրդողանը ուզեց  ռուսների համար այստեղ խնդիրներ ստեղծի  եւ մի շարք այսպիսի գործոններ գումարվեցին եւ ունենք այն ինչ որ ունենք»-հավելեց քաղաքագետը:

«Սրանից ավելի լայնամաշտաբ գործողություններ  ես չեմ կանխատեսում, որովհետեւ եթե Ադրբեջանը գնար ավելի լայնամաշտաբի` ինքը միանգամից  կաներ,  որպեսզի անսպասելիության գործոնը օգտագործվեր: Հիմա արդեն հայերը մոբիլիզացել են»-ընդգծեց քաղաքագետը:




Լրահոս