Բայդենը Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ ԼՂ հակամարտության կարգավորման շուրջ քննարկում է անցկացրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջոզեֆ Բայդենը հայտարարել է, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ քննարկում է անցկացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ինչպես ես ասել է նախագահներ Սարգսյանին և Ալիևին, Լեռնային Ղարաբաղում համապարփակ կարգավորումը կրիտիկապես կարևոր է իրենց կայունության, անվտանգության և բարգավաճման համար»,-Թվիթերի իր պաշտոնական էջում գրել է Բայդենը:




Լրահոս