ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին հեռախոսազրույց են ունեցել, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են ղարաբաղյան, սիրիական և ուկրաինական հարցերը: Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:
«Կողմերը կարծիքներ են փոխանակել Սիրիայում կոնֆլիկտի լուծման, «Իսլամական պետություն» և այլ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի մասին: Արտաքին գերատեսչությունների ղեկավարները լուրջ անհանգստություն են հայտնել Լեռնային Ղարաբաղում էսկալացիայի առաջացմամբ և կոչ արել կողմերի դադարեցնել զինված բախումները»,-ասվում է հաղորդագրության մեջ:
«Համաձայնեցվել է ակտիվացնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկրներ համարվող Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ջանքերը՝ ԼՂ հակամարտության կարգավորման հարցում»,-ընդծել են ՌԴ ԱԳՆ-ում՝ հավելելով, որ Լավրովը և Քերին նշել են ԼՂ հարցում «արտաքին խաղացողների» միջամտությունների փորձերը: