Հայաստան է ներմուծվել ավելի քան 17 հազար ավտոմեքենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այս տարվա առաջին կեսին Հայաստան է ներմուծվել 17 հազար 838 ավտոմեքենա: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների թիվն աճել է շուրջ 18%-ով:  Ինչպես “Բիզնես 24”-ին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից` Հայաստան առավել շատ շարունակում են ներմուծվել համեմատաբար էժան ավտոմեքենաներ: Այսպես, հաշվետու եռամսյակում Հայաստան ներմուծված ավտոմեքենաների կեսից ավելին (10 հազար 627 ավտոմեքենա) եղել են մինչև 5 հազար դոլար արժողությամբ ավտոմեքենաներ:
Միևնույն ժամանակ, այս տարվա առաջին վեց ամսում մեր երկիր է ներմուծվել  5-10 հազար դոլար արժողությամբ 3 հազար 781 ավտոմեքենա, 10-15 հազար դոլար արժողությամբ` 1,399 հազար ավտոմեքենա, 15-30 հազար դոլար արժողությամբ` 1,272 հազար ավտոմեքենա և 30 հազար դոլարից ավել արժողությամբ` 759 ավտոմեքենա: Հանրապետություն ներմուծված ավտոմեքենաների մոտ 3%-ը եղել են ռուսական արտադրության: Ավտոմեքենաների մեծ մասը ներմուծվում է Գերմանիայից:




Լրահոս