
Արդեն հայտնել էինք, որ ՊԲ բոլոր ուղղությունների ստորաբաժանումները հաջողությամբ իրենց դրսևորեցին դիրքային մարտերում և գրագետ ու նպատակասլաց գործողությունների շնորհիվ օրվա ընթացքում ոչնչացրին թշնամական 5 տանկ, 3 հարվածային անօդաչու թռչող սարքեր, տարբեր տեսակի տեխնիկա և տասնյակների հասնող կենդանի ուժ: ArmLur.am-ը ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից նոր տեղեկություններ է ստանում:
Ըստ թարմացված տեղեկությունների, ապրիլի 4-ին՝ ժամը 22:30-ի դրությամբ, հակառակորդի կրած զինտեխնիկայի կորուստները հետևյալն են՝ 11 տանկ, 1 ՀՄՄ, 4 անօդաչու թռչող սարք և 2 ավտոտեխնիկա: