Թալիշի դեպքերը պետք է «արթանացնեն» միջազգային հանրությանը. Եվրախորհրդարանի պատգամավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրախորհրդարանի կանաչների կուսակցության պատգամավոր Միշել Ռիվասին կոչ է անում միջազգային հանրությանը «արթնանալ» և կանխել Լեռնային ղարաբաղի հակամարտության գոտում պատերազմի վերսկսկումը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` Ռիվասին նշել է, որ խոր ցավով է տեղեկացել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գոտում տեղի ունեցող դեպքերի մասին: «Ես ցավով տեսա ադրբեջանցիների կողմից Թալիշում քաղաքացիական անձանց սպանությունների սարսափելի կադրերը: Դեպքերի նման զարգացումը պետք է արթնացնի միջազգային հանրությանը: Եվրոպան պետք է մոբիլիզացնի իր ջանքերը` հրադադարը պահպանելու համար, հակառակ պարագայում այս ամենը կբերի տոտալ պատերազմի, ինչը կապակայունացնի ողջ տարածաշրջանը»,­ ասել է Ռիվասին:

Ապրիլի 1­-ի լույս 2­-ի գիշերը և առավոտյան Ադրբեջանը ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ձեռնարկել է լայնածավալ նախահարձակ գործողություններ, որոնց ընթացքում հրթիռահրետանային արկակոծման են ենթարկվել ոչ միայն հայկական զինուժի պաշտպանական դիրքերը, այլև խաղաղ բնակավայրերը: Ադրբեջանական զինուժի կողմից ապրիլի 2-­ին ժամը 08:30­-ի սահմաններում Մարտունու պաշտպանական ուղղությամբ ՄՄ­21 («Գրադ») կայանքից իրականացված հրթիռահրետակոծության հետևանքով սպանվել է 12 ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են: Ավելի ուշ Ստեփանակերտի հիվանդանոց է տեղափոխվել ևս չորս վիրավոր քաղաքացիական անձ: Իսկ ապրիլի 3­-ին հայտնի դարձավ, որ Թալիշում նախօրեին ադրբեջանցիները գազանային կերպով գնդակահարել են երեք խաղաղ բնակչի, որոնք չէին հասցրել տարհանվել:

Լեռնային Ղարաբաղի Պաշտպանության բանակի՝ժամանակին և արհեստավարժ գործողությունների շնորհիվ հնարավոր է եղել իրավիճակը վերցնել հսկողության տակ և զգալի կորուստներ հասցնել հակառակորդին. ապրիլի 1­ից 4­ը օրվա ընթացքում տեղի ունեցած մարտական գործողությունների ընթացքում ադրբեջանական զինուժը տվել է 200­-300 կորուստ: Շարքից հանվել է ընդհանուր առմամբ թշնամական մոտ 20 տանկ, մեկ «Գրադ»կայանք: Առաջնային գծի հարավային ուղղությամբ ապրիլի 3­-ին՝ ժամը 06:00­-ից սկսած,հակառակորդը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել է ագրեսիվ ռազմական գործողությունների վարումը: ՊԲ ստորաբաժանումներն անցել են հակազդիչ գործողությունների և Թալիշի ուղղությամբ տիրել նախօրյակին ադրբեջանական ուժերի կողմից գրավված մարտավարական կարևոր նշանակության հենակետին: Ղարաբաղա­ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով ապրիլի 3­ի լույս 4­ի գիշերը ադրբեջանական կողմը ականանետերից ու հրանոթներից շարունակել է արկակոծել ՊԲ առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը:

Առավոտյան ժամը 07:00-­ի սահմաններում առավել ինտենսիվ հրետակոծություններ են սկսվել շփման գոտու հարավարևելյան և հյուսիսարևելյան ուղղություններով: Ադրբեջանական բանակը կիրառել է 152 միլիմետրանոց հրանոթներ, «Գրադ» կայանքներ և տանկեր: Ապրիլի 4­ի դրությամբ հակառակորդի կորուստներ. տեխնիկա` 18 տանկ, 3 հետևակի մարտական մեքենա, 1 ինժեներական տեխնիկա, 2 ուղղաթիռ, 6 անօդաչու սարք, 1 ՄՄ 21 ռեակտիվ հրետանու մարտական մեքենա: ԼՂՀ ՊԲ­ ի հրամանատարության գնահատմամբ՝ հակառակորդի զոհերի թիվը 300­-ից ավելի է: Վիրավորների թիվը ճշգրտման ենթակա է: Հայկական կողմի կորուստներ. տեխնիկա` 7 տանկ: Անձնակազմի կորուսներ` 20 զոհ, 6­-ը սպաներ և ենթասաներ են,  72 վիրավոր՝ 8-­ը սպաներ և ենթասպաներ են: Քաղաքացիական անձանց զոհերի թիվը 4-­ն է, նրանցից մեկը երեխա է:




Լրահոս