Լավրովն ու Շտայնմայերը հեռախոսազրույց են ունեցել ԼՂ խնդրի առնչությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանական կողմի նախաձեռնությամբ ապրիլի 4-­ին տեղի է ունեցել ԵԱՀԿ գործող նախագահ, Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրան­Վալտեր Շտայնմայերի և ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հեռախոսազրույցը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»­ը` վկայակոչելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքը, նախարարները լուրջ մտահոգություն են հայտնել Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի շփման գծում իրավիճակի լուրջ լարման առնչությամբ, որն արդեն իսկ բերել է բազմաթիվ մարդկային կյանքերի կորստի, այդ թվում քաղաքացիական անձանց մահվան:

Լավրովը և Շտայնմայերը միասնական դիրքորոշում են հայտնել առ այն, որ տարածաշրջանում հակամարտությունը ռազմական լուծում չունի և հանդես են եկել կողմերի զսպվածության, ինչպես նաև անհապաղ կրակի դադարեցման և ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում բանակցային գործընթացի վերականգնման օգտին:




Լրահոս