Հուլիսի 30-ին` ժամը 15:25-ին, հիվանդանոցից ոստիկանության Տաշիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը` ժամը 15:15-ին, “կրծքավանդակի և հարթիակային շրջանի բութ տրավմա” ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 1968 թ. ծնված Արգինե Բ.-ն:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հուլիսի 30-ին, ժամը 13.30-ի սահմաններում, Նորաշեն գյուղի հարակից դաշտում, վիճաբանության ժամանակ, 1952 թ. ծնված Լյուդմիլա Ս.-ն ծեծի է ենթարկել Արգինե Բ.-ին և պատճառել վնասվածք: Արգինե Բ.-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր: Կատարվում է հետաքննություն: