Դուք մտածել եք, որ կարող են հրթիռակոծել ձեր նավթահորերը. ցանկանո՞ւմ եք կործանել ձեր երկիրը. ՌԴ Պետդումայի պատգամավորը` Ադրբեջանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ղարաբաղին այսօր խաղաղությունից բացի ոչինչ պետք չէ, և դա ակնհայտ է: Վերցնենք, օրինակ, ադրբեջանական կողմի հայտարարությունը. նրանք պահանջում են հարցի լուծում ռազմական ճանապարհով: Ռազմական ճանապարհով այդ հարցը չի լուծվի»: Նման տեսակետ է հայտնել ՌԴ Պետդումայի պատգամավոր Օլեգ Պախոլկովը:

«Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, և մենք պետք է պաշտպանենք Հայաստանին: Աջակցության մասին նման պայմանագիր գոյություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի միջև: Եվ Ղարաբաղի տարածքում ռազմական կոնֆլիկտի շիկացման դեպքում Թուրքիան փաստացի կմիջամտի Հայաստանի դեմ պայքարում: Մենք ըստ ՀԱՊԿ համաձայնագրի՝ պետք է պաշտպանենք մեր հայ եղբայրներին: Այնտեղ մեր ստորաբաժանումներն են, կարծում եմ, որ բավական են: Գիտեմ, որ հասկանում են` հրահրումը կարող է տեղի ունենալ ցանկացած պահի: Փաստացի սա երրորդ համաշխարհայինն է: Մենք չենք կարող թողնել մեր հայ եղբայրներին, Թուրքիան համաձայնագրով կապված է Ադրբեջանի հետ, և Ղարաբաղյան կոնֆլիկտը հեշտորեն վերածվում է լայնամասշտաբ ռազմական գործողությունների: Եվ կարծում եմ` հենց նրանք են հրահրել»,- հավելել է ՌԴ Պետդումայի պատգամավորը:

Մանրամասները` տեսանյութում:




Լրահոս