Ուրուգվայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սրացող բռնությունների կապակցությամբ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուրուգվայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն է տարածել ԼՂ շուրջ տեղի ունեցող իրադարձությունների կապակցությամբ:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչությունից հայտնում են, որ Ուրուգվայի արտաքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ նշվում է.

«Ուրուգվայի կառավարությունն իր մտահոգությունն է հայտնում Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում սրացող բռնությունների կապակցությամբ, որոնց հետևանքով կան բազամթիվ զոհեր, ներառյալ քաղաքացիական բնակչությունը: Այս գործողությունները 1994 թվականին ձեռքբերված հրադադարի կոպիտ խախտում են, որի կապակցությամբ Ուրուգվայը, մերժելով ուժի կիրառումը` կոչ է անում կողմերին հարգել հրադադարի համաձայնագիրը, վերջ դնել ռազմական գործողություններին, նվազեցնել լարվածությունը տարածաշրջանում և ուղիներ փնտրել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում երկխոսության միջոցով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ»:




Լրահոս