Ռազմինֆոն գրում է, որ ապրիլի 2-ի երեկոյան Ադրբեջանի նախագահի ղեկավարությամբ անցկացված անվտանգության նիստի ընթացքում երկրի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը խոստովանում է, որ իրենք են սկսել ռազմական գործողությունները` բերելով մեղմ ասած անիմաստ «հիմնավորումներ»:
Այս մասին հայտնի դարձել Զաքիր Հասանովի զեկույցի տեսագրությունից: Ադրբեջանի պաշտպանության նախարարն իր զեկույցում մասնավորապես նշում է.
«Պետք է նշեմ, որ վերջին ժամանակները ՀՀ զինված ուժերը սահմանագծին տեղակայված տարածքներում, գյուղերում դիվերսիաներ են կազմակերպում, բնակչության դեմ ծանր հրազեն, հրետանի են օգտագործում, դրա հետևանքով բնակչության շրջանում կորուստներն էլ են ավելացել (ակնհայտ ապատեղեկատվություն, ընդհակառակը` վերջին շրջանում Ադրբեջանի զինուժն էր սկսել հրետանայաին և հրթիռային տեխնիկաներից կրակել հայկական բնակավայրերի ուղղությամբ:- խմբ.):
Այս դիվերսիաներին հակազդելու համար, գնահատելով ստեղծված իրավիճակը` որոշվել է հրետակոծել հայկական դիրքերը և նրանց զինված ստորաբաժանումները ստիպողաբար հեռացնել մեր գյուղերի մոտակայքից: Բացի այդ, պլանավորված կերպով, հաշվի առնելով հնարավոր ուղղությունով հայկական զինուժի ստորաբաժանումների գործողությունները, գիշերվա 1-ից 2-ը Ադրբեջանի ԶՈւ հետախուզական ստորաբաժանումները 3 ուղղությամբ գործողություններ են ձեռնարկել: ….. Այս գործողության հիմնական նպատակը դիվերսիաներին հակազդելը և մեր կրակակետերի, բնակավայրերի ազատագրումն է…»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: