Հայաստանի արտգործնախարարությունը ընդհանուր զարգացումներից մի տեսակ հետ է մնում. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ղարաբաղա-ադրբեջանական պատերազմի վերսկսման առաջին օրվանից կոնկրետ իրավիճակում սկսեցին գծագրվել, թե Հայաստանի կառավարման համակարգի օղակներից յուրաքանչյուրը որքանով է պատրաստ նման իրավիճակի: Արդյունքում, արդեն իսկ ակնհայտ է, որ հայկական զինված ուժերը լիարժեք ի վիճակի են մեր հայրենիքը պաշտպանել: Հասարակությունն իր միասնականությամբ եւ կամավորականների չդադարող հոսքը եւս ապացուցեցին, որ հասարակությունը եւս պատրաստ է իր կյանքի գնով պաշտպանել հայրենիքը թշնամու ոտնձգություններից:

Նույնիսկ լրատվական դաշտն իր գունագեղությամբ ստեղծված իրավիճակում շատ արագ կողմնորոշվելով սկսեց գործել, որպես մեկ ամբողջական օրգանիզմ` չեզոքացնելով թշնամու քարոզչական դիվերսիայի բոլոր փորձերը: Մի խոսքով, բոլոր օղակներն այս պահին նորմալ իրենց գործն են անում, բացառությամբ Հայաստանի արտգործնախարարության: Այս կառույցը փաստացի ընդհանուր զարգացումներից մի տեսակ հետ է մնում, եւ այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այն դարձել է Հայաստանի միակ «թույլ օղակը»: Թերեւս ակտիվանալը չէր խանգարի»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս