Հակառակորդը շատ բուռն արձագանքեց, երբ կամավորականներ-ազատամարտիկներ «մուտք գործեցին» Ղարաբաղ. Արցախի վարչապետ. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Վերջին օրերին թե հայաստանյան, թե ղարաբաղյան պաշտոնյաներն անչափ զգուշավոր են. խոսքը վերաբերում է ոչ միայն ուժայիններին, այլեւ քաղաքացիական սեկտորի ներկայացուցիչներին, նրանց ամեն երկրորդ խոսքն է` «բջջայինները թշնամիները լսում են»: Այդ իսկ պատճառով որոշվել է խիստ կոորդինացված աշխատել: Հարցին, թե ինչ վիճակ է այժմ Արցախում, Արցախի վարչապետ Արա Հարությունյանը պատասխանեց. «Մարտական գործողություններ են, որոնց ընթացքում կարող են եւ հաջողություններ լինել, կարող են եւ խնդիրներ լինել, դրա համար էլ ամեն ինչի պետք է պատրաստ լինել: Հնարավոր է առաջ էլ գնալու, հետ էլ գնանք ու հետո նորից ու վերջնական առաջ գնանք»: Իսկ կամավորականների-ազատամարտիկների «մուտքը» Ղարաբաղ ինչ-որ բան փոխե՞ց, միանգամից շատ բուռն չէ՞ր նրանց արձագանքը:

«Շա՜տ, շա՜տ-շա՜տ բուռն էր»: Ի՞նչ եք անելու` հե՞տ եք ուղարկելու մի մասին: «Չէ, ոչ թե հետ են ուղարկում, այլ ասում են` մի եկեք, սպասեք՝ կասենք երբ գաք մնացածդ»: Իսկ շփման գծում հետագա զարգացումների մասո՞վ ինչ կասեք: «Չեմ կարող գնահատականներ տալ. շուտ է»: Պարոն Հարությունյան, իսկ ի՞նչ եք կարծում` սա բլից-կրի՞գ էր: «Գիտեք, դա էլ կդժվարանամ ասել, որովհետեւ շատ բարդ է գնահատական տալ, թե իրականում իրենք ինչ էին ուզում»: Իսկ հիմա լրիվ սսկվե՞լ են: «Դե, գիտես` կռիվ է, մարտական գործողություններ են, փորձելու են տարբեր բաներ անել, մեթոդներ կիրառել, իհարկե, բայց մենք պինդ ենք կանգնած. իրենք այլընտրանք չունեն»»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս