«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Առաջնագծում ռազմական գործողությունները վերսկսվելու առաջին իսկ օրվանից Հայաստանի Հանրապետությունից բազմաթիվ կամավորական ջոկատներ են մեկնում Արցախ։
Երեկվանից ԼՂՀ-ում են նաև մի քանի հազար ԵԿՄ-ականներ։ Մեզ հայտնի դարձավ, որ Արցախի հյուրանոցներում այլևս տեղ չկա ու շատերին ստիպված են եղել հետ ուղարկել։ Մեծ է նաև վիրավորներին արյուն հանձնել ցանկացողերի թիվը։ Առողջապահության նախարարությունը ի վերջո ստիպված եղել հայտարարել, որ երբ արյուն պետք լինի, իրենք լրացուցիչ կհայտարարեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։