Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ Սերժ Սարգսյանը մտադիր է օգոստոսի 15-17-ն աշխատանքային այցով մեկնել Մոսկվա` հանդիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Ընդ որում, ուշագրավն այն է, որ մինչ այդ Պուտինը, ըստ նախնական տեղեկությունների, օգոստոսի 12-15-ը գտնվելու է Ադրբեջանում: Հիշեցնենք, որ տեւական ժամանակ է, ինչ Ս. Սարգսյանին չի հաջողվում կազմակերպել ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի «վաղուց սպասված» այցը Հայաստան, եւ ամեն անգամ հարց ունենալիս Ս. Սարգսյանն ինքն է մեկնում ՌԴ: Փոխարենը Պուտինը այցելելու է Բաքու: Մեր աղբյուրները միաժամանակ չեն բացառում, որ Ս. Սարգսյանը փորձի Պուտինի հետ հանդիպել մինչ այդ Իրանում. ինչպես հայտնի է, Ս. Սարգսյանն օգոստոսի 4-ին մասնակցելու է Իրանի նորընտիր նախագահ Հասան Ռուհանիի երդմնակալության արարողությանը: «Ժողովուրդ»-ն այս առնչությամբ այդպես էլ չկարողացավ ՀՀ նախագահի նստավայրից պաշտոնական պատասխան ստանալ:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ