«Հրամանատարները զինվորիներին էին «դուխ» տալիս, զինվորները` հրամանատարներին». Դավիթ Ամալյանը եղել է Ստեփանակերտում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերական կրակոցներից և մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։ Նշենք, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Այս ողջ ընթացքում մեր հայրենակիցներն աչքի ընկան իրենց համախմբվածությամբ: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով փորձում է սատարել սահմանին կանգնած զինվորին, իսկ առաջին գիծ մեկնելուն պատրաստ կամավորների շրջանում պարզապես հերթեր են գոյացել:

«Ժողովուրդ»-ը արվեստագետներից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես են մտադիր աջակցել հայ զինվորին:
Երգիչ, երգահան Դավիթ Ամալյանը վերջին օրերին եղել է Ստեփանակերտում, հասցրել է հանդիպել իր մարտական ընկերներին. «Այնտեղ այնքա՜ն մարդ կար հավաքված, ո՛չ ճառ ասող, ո՛չ ճառ լսող, կոնկրետ գործի մարդիկ` պատերազմ տեսած ու չտեսած: Հիացած եմ այնտեղ տիրող մթնոլորտով. հրամանատարները զինվորիներին էին «դուխ» տալիս, զինվորները` հրամանատարներին: Պատկերացնու՞մ եք այս համախմբվածությունը խաղաղ ժամանակ էլ ունենանք. սարեր շուռ կտանք»,- ասաց նա:

Երգահանը խուսափեց վերլուծել իրավիճակը քաղաքական տեսանկյունից, սակայն կես կատակ-կես լուրջ նկատեց. «Ես չգիտեմ` ով է այս ամենի հրահրողը, բայց բրդողի …-ը»: Նա նաև հավելեց, որ հիմա երգով զինվորին սատարելու ժամանակը չէ, հիմա կռվելու պահն է:




Լրահոս