Ապրիլի 2-ից իրավիճակը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում կտրուկ լարվել է։ Պարբերական կրակոցներից եւ մասնակի դիվերսիոն հետախուզական փորձերից Ադրբեջանն անցում է կատարել մասշտաբային հարձակման շփման գծի ողջ երկայնքով՝ օգտագործելով հրետանի, ծանր տեխնիկա եւ ավիացիա։
Նշենք, որ 1994 թվականին հաստատված հրադադարից հետո սրանք ամենախոշոր գործողություններն են, որոնք ձեռնարկել է Ադրբեջանի զինուժը: Այս ողջ ընթացքում մեր հայրենակիցներն աչքի ընկան իրենց համախմբվածությամբ: Ամեն մեկն իր ուժերի ներածին չափով փորձում է սատարել սահմանին կանգնած զինվորին, իսկ առաջին գիծ մեկնելուն պատրաստ կամավորների շրջանում պարզապես հերթեր են գոյացել:
«Ժողովուրդ»-ը արվեստագետներից հետաքրքրվեց` ինչ կարծիք ունեն նրանք ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես են մտադիր աջակցել հայ զինվորին:
Մեկ այլ երգիչ` Արսեն Գրիգորյանը (Մրո), մեզ հետ զրույցի ընթացքում Ստեփանակերտի ճանապարհին էր. «Հասնենք տեղ, հետո կերեւա, թե որ ուղղությամբ պետք է գնանք, ինչով կարող ենք օգտակար լինել. սա ամենաքիչ բանն է, որ կարող ենք անել»:
Վերջինս ևս շեշտեց, որ այս պահին երգը երկրորդական նշանակություն ունի. ինքը մտադիր է ուժերի ներածին չափով սատար կանգնել հայ զինվորին: Անդրադառնալով այն հանգամանքին, որ ադրբեջանական կողմը այս ընթացքում կրակել է մեր մանուկների և ծերերի վրա` խլելով անմեղ կյանքեր, Ա. Գրիգորյանը շեշտեց. «Ադրբեջանցիները նույն թուրքերն են, նույն գենետիկ կոդն ունեն, որը չի կարող փոխվել: 100 տարի առաջ էլ էին անմեղ մարդկանց սպանում, հիմա էլ. նույն ոհմակն են մնացել»:
Երգիչը, սակայն, ուրախ է, որ այն թյուր կարծիքը, թե հայ ժողովուրդը համախմբած չէ, այս օրերին ժխտվեց. «Երեւի առիթ էր պետք, որ ճշմարտությունն այսքան ցայտուն երեւար»: