ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում արտագաղթը հասել է ահռելի չափերի. այս տարվա առաջին կիսամյակում միայն օդային ճանապարհով արտագաղթել է 39 հազար 897 մարդ: ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը երեկ հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակում օդային ճանապարհով ուղեւորահոսքի վիճակագրական տվյալները: Ըստ այդմ՝ «Զվարթնոց» օդանավակայանից մեկնել է 363,009 եւ ժամանել 330,484 մարդ: Իսկ «Շիրակ» օդանավակայանից մեկնել է 19,693, ժամանել` 12,339 մարդ: Ու սա միայն օդային ճանապարհով: Այնինչ Հայաստանից շատերն արտագաղթում են նաեւ ավտոբուսներով: Եվ դրանց հանրագումարը մտահոգիչ թիվ է կազմում: Բայց, ինչպես փոխանցում են «Ժողովուրդ»-ի աղբյուրները, իշխանություններն ամեն գնով փորձում են հետաձգել այդ տխուր թվերի հրապարակումը: Պատահական չէ, որ երեկվա դրությամբ ԱՎԾ-ն չէր հրապարակել իր կիսամյակային հերթական զեկույցը, որտեղ անդրադարձ է լինելու նաեւ արտագաղթի ծավալներին:




Լրահոս