Այս պահին ԱՄՆ հայ համայնքը բողոքի ակցիա է անցկացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ հայ համայնքից ArmLur.am-ին հայտնում են, որ Գլենդել քաղաքում այս պահին բողոքի ցույց է անցկացվում: Ցույցը կշարունակվի նաև վաղը, որին կմասնակցեն ազատամարտիկները և իրենց բողոքի ձայնը կբարձրացնեն Արցախում հակառակորդի ձեռնարկած լայնամասշտաբ ռազմական գործողությունների դեմ:

ԱՄՆ հայ համայնքն այս պահին Central + Lexington փողոցների խաչմերուկում տեղակայված հայկական հյուպատոսության դիմաց բողոքում է Ադրբեջանի վտանգածին արկածախնդրությունների դեմ:

Մեր հայրենակիցների փոխանցմամբ` ապրիլի 8-ին` ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո, բողոքի մեծ ակցիա կանցկացվի ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան առջև:




Լրահոս