Մեկնարկում է ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատուկ նիստը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վիեննայٳմ ապրիլի 5-ին կկայանա ԵԱՀԿ-ի մշտական խորհրդի՝ Լեռնային Ղարաբաղին նվիրված հատٳկ նիստը՝ Մինսկի խմբի համանախագահների «եռյակի» (Ռուսաստան, Ֆրանսիա եւ ԱՄՆ) մասնակցությամբ: Այդ մասին, ինչպես տեղեկացնٳմ է «Արﬔնպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել է ԵԱՀԿ-ի կենտրոնակայանի իրազեկ աղբյուրը:

«ԵԱՀԿ-ի նախագահությունը որոշել է մշտական խորհրդի հատուկ նիստ գումարել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտու իրադրության կտրուկ սրվելու կապակցությամբ»,- ընդգծել է աղբյուրը:

Ինչպես սպասվում է, Մինսկի խմբի համանախագահները՝ դեսպան Իգոր Պոպովը (Ռուսաստան), դեսպան Ջեյմս Ուորլիքը (ԱՄՆ) և Պիեռ Անդրուն (Ֆրանսիա) խորհրդին կտեղեկացնեն հակամարտության գոտու իրադրության և կարգավորման ուղիներ գտնելու հետագա քայլերի մասին: Բացի այդ, օրվա ընթացքում Մինսկի խմբի մասնակիցները, որի մեջ մտնում են Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Գերմանիայի, Իտալիայի, Շվեդիայի, Ֆինլանդիայի և Թուրքիայի ներկայացուցիչները, կանցկացնեն հանդիպումներ և խորհրդակցություններ։




Լրահոս