Վրաստանի նախագահը հանդես Է եկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման օգտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հորդորել Է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներին` «առավելագույն ջանքեր գործադրել Լեռնային Ղարաբաղում ստեղծված լարված իրադրության խաղաղ կարգավորման համար»:

Ինչպես տեղեկացնում Է «Արﬔնպրես»-ը, համապատասխան հայտարարությունը նա արել Է ապրիլի 5-ին Թբիլիսիում՝ ելույթ ունենալով Վրաստանում ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակներում ընթացող ժողովրդական դիվանագիտության ﬕջազգային համաժողովում:

«Մենք ﬔծապես հուսով ենք, որ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարներն առավելագույն ջանքեր կգործադրեն, որպեսզի լիցքաթափեն լարված իրադրությունը եւ խաղաղ, դիվանագիտական ﬕջոցներով, ﬕջազգային հանրակցության ակտիվ մասնակցությամբ հասնեն հակամարտության խաղաղ լուծման», – հաղորդել Է ՏԱՍՍ-ը




Լրահոս